Ուսումնական երկրորդ շրջան. Ձմեռային ճամբար

Traditional English Afternoon Tea. Ավանդական Անգլիական ցերեկային թեյախմություն

Ուղղությունը՝ այլ երկրների ազգագրություն

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողներ։

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել բրիտանական մշակույթի էլեմենտներին, հարստացնել օտար երկրների սովորույթների մասին գիտելիքները, զարգացնել օտար լեզվով խոսք լսելու և հասկանալու հմտությունները, ընդլայնել բառապաշարը։

Ընթացքը՝ սովորողները դիտում են անգլերեն լեզվով տեսանյութեր անգլիական ցերեկային թեյախմության սովորույթի մասին, սովորում են թեյախմության վարվելակարգի կանոնները, յուրացնում են թեմային վերաբերող բառապաշարը և անցկացնում անգլիական ցերեկային թեյախմություն։

Արդյունքը՝ սովորեղները ձեռք են բերում նոր գիտելիքներ օտար երկրների սովորույթների մասին, ընդլայնում իրենց բառապաշարը։ Թեյախմությունը տեսագրվում է և հրապարակվում դասավանդողի բլոգում։

Սովորող-Սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 1-ին և 3-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը` հունվարի 9-27

Նպատակը` 3-րդ դասարանի սովորողները Ուսումնական խաղերի միջոցով թեմատիկ բառապաշարը սսվորելու իրենց հմտությունները փոխանցում են 1-ին դասարանի սովորողներին։

Ընթացքը` 3֊րդ դասարանի սովորողները նախ կրկնում են իրենց անցած բառապաշարը ուսումնական խաղերի միջոցով, այնուհետև իրենց հմտությունները փոխանցում են իրենց կրտսեր ընկերներին։ Ընթացքը տեսագրվում է և ֆոտոպատումների կամ տեսանյութի միջոցով ներկայացվում դասավանդողի բլոգում։

Արդյունքը` բառապաշարի ընդլայնում, ՏՀՏ հմտությունների ձեռքբերում, ընկերական հարաբերությունների ձևավորում։

Մուլտֆիլմի դիտում, քննարկում

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը` հունվարի 9-27

Նպատակը Զարգացնել սովորողների` օտար լեզվով նյութը լսելու և հասկանալու, վերարտադրելու, հաղորդակցական հմտությունները, ընդլայնել բառապաշարը

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են որոշակի բառապաշար, այնուհետև դիտում են անգլերեն լեզվով մուլտֆիլմ, փորձում հասկանալ և վերարտադրել։ Այնուհետև կատարում են առաջադրանքներ բառապաշարն ավելի լավ յուրացնելու համար։ Արդյունքների փաթեթը հրապարակվում է դասավանդողի բլոգում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started