Նախագիծ՝ Happy Easter- Ուրախ Զատիկ

Տևողությունը՝ 04.04-15.04

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3 դասարանների սովորողներ

Նպատակը՝ ծանոթացնել սովորողներին Զատկական ծեսին, Զատկի խորհուրդներին, ավանդույթներին և սովորույթներին։

Խնդիրներ՝

  • բանավոր և գրավոր խոսքի հմտությունների ձևավորում
  • Լսելով հասկանալու ունակության ձևավորում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Ընթացքը՝

1-ին դասարան

Սովորողները դիտում են Զատիկի տոնին վերաբերող փոքրիկ մուլտֆիլմեր, սովորում են բանաստեղծություն, երգ և համապատասխան բառապաշար։

Happy Easter Song

Easter Game

2-րդ դասարան

Սովորողները յուրացնում են բառապաշարը, սովորում բանաստեղծություն, Paint ծրագրով ստեղծում են զատկական գունեղ մեդիա-բացիկներ՝ մուտքագրելով զատկական բարեմաղթանքներ և բառեր։

3-րդ դասարան

Սովորողները լսում են Զատիկի ավանդույթների մասին նյութը, բանավոր քննարկում են հարցերի միջոցով, սովորում են համապատասխան բառապաշար, այնուհետև իրենց բլոգում հրապարակում են տեքստային աշխատանքը։

Easter Celebration in Armenia

Արդյունքը՝ զատկական բանաստեղծությունների և երգի տեսագրություններ, զատկական մեդիաբացիկներ՝ հրապարակված դասավանդողի բլոգում, հրապարակումներ սովորողների բլոգներում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started