Design a site like this with WordPress.com
Get started

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

Հոդվածը

Հոդվածը շատ հետաքրքիր է և հիմքեր է ստեղծում մտորելու համար։


Համաձայն եմ Հոլթի այն մտքի հետ, որ դպրոցներում տրվող գիտելիքները պետք է համապատասխանեն սովորողների հետաքրքրություններին, և եթե երեխան որևէ առանձնահատուկ բնագավառի հետ կապված ավելի մեծ հետաքրքրություն ունի, ապա պետք է նրա համար հնարավորություն ստեղծել այդ բնագավառն ավելի խորացված ուսումնասիրելու համար։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ երեխան պետք է տարրական գիտելիքներ ունենա նան մյուս առարկաներից։
Վախերի հետ կապված ասեմ, որ որբ սկսեցի դասավանդել, ամեն դասից հետո ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյո՞ք դասը ստացվեց, արդյո՞ք սովորողները չձանձրացան, արդյո՞ք ստացան այն գիտելիքները, որ նախատեսված էին այդ օրվա համար։ Կարծում եմ ամեն սկսնակ ուսուցիչ ունենում է նման մտավախություններ։ Սակայն ժամանակի ընթացքում այդ վախերը քիչ-քիչ նահանջում են, և սկսում ես ավելի շատ վստահել ինքդ քեզ որպես մասնագետի։
Ինչ վերաբերում է ,,նսեմացման արարորղությանը,, ապա բոլորովին դեմ եմ նման մեթոդի կիրառմանը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Չեմ կարծում, որ երեխային որևէ կերպ նսեմացնելը կարող է դրական արդյունք ունենալ։ Օրինակ երբ իմ աշակերտները թերանում են, կամ դասին լավ պատրաստված չեն լինում, ես նրանց խնդրում եմ, որ ավելի ուշադիր լինեն, որ կրկնեն անցած նյութերը, երբեք իրենց ընկերների առաջ չեմ ասում՝ շատ դժգոհ եմ քեզանից կամ որևէ նման արտահայտություն։ Իսկ երբ ասում եմ, որ ավելի ուշադիր լինեն, իրենք արդեն հասկանում են, որ ինչ-որ տեղ թերացել են կամ քիչ են աշխատել և փորձում եմ բացը լրացնել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: