Նախագիծ՝ The Animal World. Կենդանիների աշխարհ

Մասնակիցները՝ 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ։

Նպատակը՝ սովորողները կրկնում են անցած թեմաները՝ Domestic and Wild Animals, Colours (Ընտանի և վայրի կենդանիներ, գույներ)։

Ընթացքը՝ սովորողները ծեփամածուկից պատրաստում են ընտանի և վայրի կենդանիներ և իրենց ընտանիքի որևէ անդամի օգնությամբ ստեղծում են տեսաֆիլմ, որտեղ պետք է ներկայացնեն իրենց պատրաստած կենդանիներին՝ վարելով երկխոսություն իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ՝ օգտագործելով իրենց սովորած բառերն ու արտահայտությունները (հարցնել անունը, տարիքը, ինչ կենդանի է, ընտանի թե վայրի կենդանի է, ինչ գույն է)։

Հետևյալ հարցերը կօգնեն ձեզ։

What is your name? Անունդ ի՞նչ է։

How old are you? Քանի՞ տարեկան ես։

What is it? Ի՞նչ է սա։

What animal is it-domestic or wild? Ի՞նչ կենդանի է՝ ընտանի՞, թե՞ վայրի։

What colour is it? Ի՞նչ գույն է այն։

Արդյունքը՝ կստացվի ուրախ տեսաֆիլմ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started